Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին և դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգեւավճար:

Սակայն մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որևէ գումար չեն ստացել և ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թե պատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրոտեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա և արդյունքում պարգևավճարի համար գումար չի մնացել:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հաստատեց, որ այս տարի պարգևավճարներ չեն եղել: Սակայն վերջինի խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետևաբար որևէ զարմանալի բան չկա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3231 | 0
Facebook