ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերի են մահապատժի ենթարկել, 49-ամյա Էմբեր ՄաքԼաֆլինին մահացու ներարկում են արել, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ 2003 թվականին՝ նախքան տրանսգենդերային անցումը, ՄաքԼաֆլինը բռնաբարել և սպանել է իր նախկին ընկերուհուն, ինչի համար 2006 թվականին դատապարտվել է մահապատժի։ Մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո տղամարդը հայտարարել է սեռափոխության մասին։
Ակտիվիստները և մի քանի սենատորներ ներում են խնդրել ՄակԼաֆլինի համար, սակայն Միսսուրիի նահանգապետը մերժել է խնդրանքը։ ՄաքԼաֆլինի պաշտպան Լարի Քոմփն իր հերթին նշել է, որ Էմբերը դատական փաստաթղթերում նշված է որպես Սքոթ ՄաքԼաֆլին և մինչ մահապատիժը պահվել է տղամարդկանց ուղղիչ հաստատությունում: