Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ծրագրում է մեծ հարձակում

19:30, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
Ուկրաինան ծրագրում է մեծ հարձակում

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը մեծ հարձակում է ծրագրում գարնանը, իսկ ամենակատաղի մարտերն սպասվում են մարտին։
     «Սա (երբ մենք ավելի շատ տեսնենք) տարածքների ազատագրում և Ռուսաստանի Դաշնության վերջնական պարտություն է նշանակում»,- ասել է Բուդանովը։

Նրա խոսքով՝ «դա տեղի կունենա Ուկրաինայի ողջ տարածքում՝ Ղրիմից մինչև Դոնբաս»։

«Մեր նպատակը, և մենք դրան հասնելու ենք, վերադարձն է 1991 թվականի սահմաններին, ինչպիսին Ուկրաինան ճանաչված է միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների կողմից»,- ընդգծել է Բուդանովը։

Նա չի բացառել Ռուսաստանի տարածքին հետագա հարվածները, սակայն չի հստակեցրել, թե ով է կանգնելու դրանց թիկունքում։

Բուդանովը հավելել է, որ հարձակումները տեղի կունենան «ավելի ու ավելի խորը»՝ Ռուսաստանի ներսում, բայց կկարողանա մեկնաբանել, թե ով է հարվածներ հասցրել միայն պատերազմի ավարտից հետո։

8765 | 0
Facebook