Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն այս տարի ևս կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար

15:30, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
Հայաստանն այս տարի ևս կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար

Հայաստանը այս տարի էլ կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար։ Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։
     EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնության մրցավայրերը։
     Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կնդունի Սերբիան՝ հաջորդ տարվա մարտին։

5184 | 0
Facebook