Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցելու

13:42, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցելու

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբասի Մուսավին ետ է կանչվել հայրենիք և հանդիպել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

Դեսպանի և նախարարի խորհրդակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական լարվածության ֆոնին։

Ս. Ա. Մուսավին Իրանի արտգործնախարարության ղեկավարին ներկայացրել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։

5966 | 0
Facebook