Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության գնդապետի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալվել էր ՍԴ դատավորի որդին

12:42, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
Ոստիկանության գնդապետի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալվել էր ՍԴ դատավորի որդին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալված է եղել նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:

Տեղեկությունն օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է, ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն և դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել և հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:

Իսկ ահա նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչ է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու և կրակոցներ արձակելու պատճառը, իրավաահները դեռևս պարզում են»։

6647 | 2
Facebook