Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակեևկայում տեղի ունեցածը խարխլում է Պուտինի հեղինակությունը. #ISW

11:18, երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ.
Մակեևկայում տեղի ունեցածը խարխլում է Պուտինի հեղինակությունը. #ISW

Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել էր տեղեկությունները, որոնց համաձայն ուկրաինական ուժերը հրթիռակոծել էին Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքը, ինչի հետևանքով ռուսական կողմը ծանր կորուստներ էր կրել։

«Դոնեցկի շրջանի ժամանակավորապես օկուպացված Մակեևկայում ռուսական բազայի վրա ուկրաինացի պաշտպանների հարվածը խարխլել է Պուտինի հեղինակությունը։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում ակատարելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտին (ISW):

Վերլուծաբանները նշում են, որ թեև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը խոստովանել է կորուստները, սակայն փորձում է դրանց պատասխանատվությունը գցել «ԴԺՀ-ի քվազի-պետության» խամաճիկների վրա: Վերջիններն, իրենց հերթին, հայտարարում են, որ մեղավորը հեռախոսներից օգտվող զինվորներն են. դրանով թույլ են տվել Ուկրաինայի զինված ուժերին հետևել ազդանշաններին:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հավելում է, որ ռազմական նման ձախողումները գնալով կբարդացնեն Պուտինի ջանքերը՝ հանրությանը հանգստացնելու և ներքին լսարանին մատուցվող տեղեկատվությունը պահպանելու հարցում:

«Բռնապետն արդեն հրամայել է հետաքննություն սկսել մինչև հունվարի 6-ը»,- նշել են վերլուծաբանները», հավելում է լրատվամիջոցը:

9959 | 0
Facebook