Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հաստատել է 63 զինծառայողի մահը

22:22, երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ.
Ռուսաստանը հաստատել է 63 զինծառայողի մահը

Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարվածի ժամանակ ԴԺՀ-ի Մակեևվկայի վրա 63 ռուս զինվոր է զոհվել․ RBK-ի փոխանցմամբ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ինչպես խոստովանել է նախարարությունը, ուկրաինական զինված ուժերը Մակեևկայում ՌԴ ԶՈւ զինվորականների դիրքի վրա հարձակվել են HIMARS համակարգից։

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ սպանվել են մի քանի հարյուր ռուս զինվորներ (վերջին տեղեկությունների համաձայն՝ մոտ 300)։

Եթե ​​այս թվերը ճիշտ են, ապա, ինչպես ընդգծել է BBC-ի թղթակիցը Կիևում, սա կարելի է անվանել ուկրաինական բանակի ամենամահաբեր հարձակումներից մեկը Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմում։

10895 | 0
Facebook