Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովոսիբիրսկի բարձրահարկ շենքում հրավառության պատճառով այրվել են պատշգամբներ

22:30, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
Նովոսիբիրսկի բարձրահարկ շենքում հրավառության պատճառով այրվել են պատշգամբներ

Նովոսիբիրսկի Օկտյաբրսկի շրջանի շենքերից մեկի բակում մեկնարկած հրավառությունը բազմահարկ շենքի երկու պատշգամբներում հրդեհ է առաջացրել։
     «Նախնական տվյալներով՝ Ամանորի գիշերը տան բակում արձակված ճայթրուկը հարվածել է Նովոսիբիրսկի Օկտյաբրսկի շրջանի բնակելի շենքի վերին հարկերից մեկի բնակարանի պատշգամբին, որից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարևան բնակարանի պատշգամբում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Քննչական վարչությունից պարզաբանել են, որ բնակարաններում բնակվողներից ոչ ոք չի տուժել։

4624 | 0
Facebook