Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան դադարեցրել է հեղուկ բնական գազի ներկրումը Ռուսաստանից

22:06, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
Մեծ Բրիտանիան դադարեցրել է հեղուկ բնական գազի ներկրումը Ռուսաստանից

Մեծ Բրիտանիան հունվարի 1-ից կդադարեցնի հեղուկ բնական գազի (LNG) բոլոր ներմուծումները Ռուսաստանից, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։

Լոնդոնն անցյալ տարի ներկրել է 3,12 մլրդ խմ ռուսական գազ՝ այս տեսակի վառելիքի ընդհանուր սպառման 4%-ը։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության հարձակումից հետո Մեծ Բրիտանիան կտրուկ նվազեցրել է ռուսական գազի ներմուծումը։ Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ 2023 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կդադարեցնեն Ռուսաստանից LNG-ի ներկրումը։

Մեծ Բրիտանիայում սպառվող գազի տարեկան միջին ծավալը կազմում է մոտ 75 միլիարդ խորանարդ մետր։

4146 | 0
Facebook