Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում տոնակատարությունն ավարտվել է օդանավակայանում երկու ինքնաթիռի վնասմամբ

15:42, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
Լիբանանում տոնակատարությունն ավարտվել է օդանավակայանում երկու ինքնաթիռի վնասմամբ

Լիբանանյան MEA ավիաընկերության երկու քաղաքացիական ինքնաթիռներ Բեյրութում Ամանորի տոնակատարության ժամանակ վնասվել են «մոլորված» փամփուշտներից, հայտնում է լիբանանյան Al Jadid հեռուստաալիքը։
     «MEA ընկերության երկու Airbus A321 neo ինքնաթիռներ խոցվել են մոլորված փամփուշտներից։ Երկու քաղաքացիական ինքնաթիռներն էլ գտնվում են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
     Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական ինքնաթիռները վնասվում են Ամանորի գիշերը Բեյրութի օդանավակայանում թռիչքի կամ վայրէջքի ժամանակ: Օդային նավահանգիստը գտնվում է Բեյրութի հարավային արվարձանների խիտ բնակեցված տարածքների մոտ։ Լիբանանի իշխանություններն ու կուսակցական առաջնորդները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին տոնական և հանրային միջոցառումների ժամանակ զերծ մնալ ավտոմատներից կրակելուց, քանի որ անցորդները հաճախ մահանում են պատահական գնդակներից։

4382 | 0
Facebook