Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում գնացքի սպասող կինը գծերի վրա է հրել 3 տարեկան երեխայի

13:30, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
ԱՄՆ-ում գնացքի սպասող կինը գծերի վրա է հրել 3 տարեկան երեխայի

ԱՄՆ Օրեգոնի նահանգում կնոջ դեմ մի քանի մեղադրանք է առաջադրվել երեխային գնացքի գծերի վրա հրելու համար:

Չորեքշաբթի օրը մայրը և իր 3-ամյա երեխան գնացքի սպասելիս են եղել Հյուսիսարևելյան Փորթլենդի Gateway Transit Center MAX հարթակում, երբ 32-ամյա Բրայաննա Լեյս Ուորքմանը երեխային հրել էր հարթակից և նետել գնացքի գծերի վրա՝ առանց որևէ պատճառի:

Տեսախցիկները ամրագրել են, թե ինչպես են ականատեսները շտապում փոքրիկին փրկելու, մինչդեռ հանցագործը հանգիստ ետ է վերադարձել իր տեղը:

Բարեբախտաբար, երեխային հնարավոր է եղել փրկել, նրա մոտ ուժգին գլխացավ և կապտուկներ են եղել:

Շրջանային դատախազությունը հայտնել է, որ Վորքմանին մեղադրանք է առաջադրվել այն մեղադրանքներով, որոնք ներառում են հարձակում, հասարակական տրանսպորտի աշխատանքին միջամտություն, անկարգություններ և մեկ այլ անձին անխոհեմ վտանգի ենթարկում:

ԱՄՆ-ում գնացքի սպասող կինը գծերի վրա է հրել 3 տարեկան երեխայի
8713 | 0
Facebook