Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի հարավում նավաբեկությունից հետո 232 անօրինական միգրանտի են փրկել

11:24, կիրակի, 01 հունվարի, 2023 թ.
Լիբանանի հարավում նավաբեկությունից հետո 232 անօրինական միգրանտի են փրկել

Լիբանանյան զինվորականները, ՄԱԿ-ի՝ Հարավային Լիբանանում ժամանակավոր ուժերի (UNIFIL) աջակցությամբ, փրկարարական գործողություն են իրականացրել՝ Սաալթա քաղաքի ափերի մոտ խորտակված նավից 232 անօրինական միգրանտների տարհանման ուղղությամբ, ասվում է լիբանանյան բանակի հայտարարության մեջ:
     «Ծովային ուժերը ՅՈՒՆԻՖԻԼ-ի հետ համատեղ ավարտել են Սաալթայի ափերի մոտ նավի վրա գտնվող անօրինական միգրանտներին փրկելու գործողությունը, որոնց թիվը կազմում է 232 մարդ, նրանք տարհանվում են Տրիպոլիի (Հյուսիսային Լիբանան) նավահանգիստ»,- ասված է հայտարարության մեջ։
     Ըստ հաղորդագրության՝ փրկարարական գործողության ընթացքում զինվորները ջրից դուրս են բերել երկու մահացածի դի։

5596 | 0
Facebook