Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ամանորյա շնորհավորանք է հղել ոչ թե Կրեմլի ֆոնին, այլ՝ շրջապատված զինվորականներով

18:24, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ.
Պուտինն ամանորյա շնորհավորանք է հղել ոչ թե Կրեմլի ֆոնին, այլ՝ շրջապատված զինվորականներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը նկարահանվել է ոչ թե Կրեմլի ֆոնին, ինչպես արվում էր ավանդաբար, այլ զինվորականներով շրջապատված։ Շնորհավորական խոսքի սկզբում պետության ղեկավարն ասում է, որ 2022 թվականը «ռուսական հասարակության հզոր կոնսոլիդացիայի» տարի էր։ Իր ամանորյա ուղերձում ՌԴ նախագահն ասել է, որ 2022 թվականը կարևոր քայլերի ժամանակ էր՝ ուղղված երկրի լիակատար ինքնիշխանության ձեռքբերմանը․ «Դա դժվարին, անհրաժեշտ որոշումների, Ռուսաստանի համար լիարժեք ինքնիշխանություն ձեռք բերելու ուղղությամբ ամենակարևոր քայլերի տարի էր», - ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, տեղի ունեցած իրադարձությունները դարձան ռուսաստանցիների ընդհանուր ապագայի և իրական անկախության հիմքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք պայքարում ենք դրա համար, մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին մեր պատմական տարածքներում, Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններում, մենք միասին կառուցում և արարում ենք»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ գլխավորը Ռուսաստանի ճակատագիրն է և հայրենիքի պաշտպանությունը։
     «Սա մեր սուրբ պարտքն է մեր նախնիների ու ժառանգների առջև»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ երկրի ինքնիշխան ու ապահով ապագան կախված է միայն ռուսների ուժից ու կամքից։

Պուտինն ամանորյա շնորհավորանք է հղել ոչ թե Կրամլի ֆոնին, այլ՝ շրջապատված զինվորականներով
6703 | 0
Facebook