Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բախմուտը՝ որպես քաղաք, այլևս չկա. Ուկրաինայի հետախուզության ղեկավար

18:36, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ.
Բախմուտը՝ որպես քաղաք, այլևս չկա. Ուկրաինայի հետախուզության ղեկավար

Բախմուտը՝ որպես քաղաք, այլևս գոյություն չունի, որոշ տարածքներ չեն կարող վերականգնվել, և ռուսների հարձակողական ներուժը սպառված չէ, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ նշելով, որ ռուսներն այնտեղ հսկայական կորուստներ են կրում։

«Ռազմական իրավիճակն այնտեղ աղետալի չէ: Եթե ձեզ հետաքրքրում է իմ տպավորությունը, ապա աղետ կա հենց քաղաքի հետ... Իմ կարծիքով, այն որպես քաղաք արդեն գոյություն չունի: Որոշ տարածքներ հաստատ ենթակա չեն վերականգնման: Զավթիչները բացարձակապես ավերեցին, ամբողջ քաղաքը դարձրին կյանքի համար ոչ պիտանի»,- Բուդանովի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը նշել է, որ ռուսների հարձակողական ներուժը սպառված չէ։ «Այո, այն չի կարող վերջանալ: Նրանք անընդհատ նոր մարդկանց են կանչում: Նրանք նետվում են ալիքներով: Ալիքները գալիս են, հնձվում, հետո մյուսը, հաջորդը և այլն... Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեսուրսը շատ նշանակալից է, նրանք կարող են մարդկանց զինվորագրել շատ երկար ժամանակ»,- ասել է Բուդանովը։

7203 | 1
Facebook