Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը Եվրոպա է արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ

17:18, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ.
Ադրբեջանը Եվրոպա է արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ

Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ծավալը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ի վեր գերազանցել է 19,4 միլիարդ խորանարդ մետրը, Twitter-ում հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Ադրբեջանից Եվրոպա TAP-ով գազի մատակարարումների մեկնարկից անցել է երկու տարի։ Այս ընթացքում Եվրոպա է առաքվել ավելի քան 19,4 միլիարդ խորանարդ մետր գազ»,- գրել է Շահբազովը։

3716 | 0
Facebook