Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Ռուսաստանում բանակցություններից հետո համաձայնել է դուրս բերել իր ուժերը Սիրիայի հյուսիսից

16:24, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ.
Թուրքիան Ռուսաստանում բանակցություններից հետո համաձայնել է դուրս բերել իր ուժերը Սիրիայի հյուսիսից

Անկարան, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, որոշում է կայացրել դուրս բերել իր զորքերը Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող վերահսկվող տարածքներից, գրում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը՝ հղում անելով աղբյուրին։
     Նրա խոսքով, բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է «(թուրքական ուժերի) ամբողջական դուրսբերմանը (Արաբական Հանրապետության) հյուսիսում իրենց գրաված շրջաններից, ինչպես նաև Անկարայի կողմից սիրիական տարածքների վրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը հարգելու (մտադրության) հաստատմանը»,- գրում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Զեկույցում ասվում է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում նախարարները «քննարկել են սիրիական ճգնաժամի և փախստականների խնդրի լուծման ուղիները», արծարծվել է նաև «Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում» համատեղ ջանքերի հարցը։

4433 | 0
Facebook