Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին ղեկավարը

15:30, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ.
Անկարայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին ղեկավարը

Անկարայում սպանվել է «Իդեալիստական ​​օջախներ» թուրքական կազմակերպության, որն առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր», նախկին ղեկավարը՝ պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը։
     «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո և հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։
     Թերթի տվյալներով՝ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տնից դուրս գալու պահին երկու մոտոցիկլավարների կողմից։
     «Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում: Սինան Աթեշը, որին դեպքի վայր ժամանած 112 շտապօգնության խումբը սրտի մերսում է արել, այնուհետև տեղափոխել մասնավոր հիվանդանոց, մահացել է»,- գրում է թերթը:
     Նշվում է, որ ծանուցումն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական խմբեր։
     Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստացի բերման է ենթարկվել երեք մարդ։

9165 | 0
Facebook