Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

20:48, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ.
Թուրքիայի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի արևմտյան Նազիլի քաղաքի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։

Ինչպես հայտնում է Report-ը, տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Միջադեպի տարածքը արգելափակվել է ոստիկանների կողմից, այնտեղ են ուղարկվել շտապօգնության մեքենաներ, հրշեջներ և փրկարարներ։

5131 | 0
Facebook