Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի բացման հարցում առաջընթաց չկա. ՌԴ ԱԳՆ

18:30, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ.
Մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի բացման հարցում առաջընթաց չկա. ՌԴ ԱԳՆ

«Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»:

«Կոչ ենք անում Բաքվին ու Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

7156 | 2
Facebook