Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դիվանագիտությունը մերժում են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուղղությամբ․ սա ո՞նց հասկանալ»․ Լևոն Զուրաբյան

10:42, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ.
«Դիվանագիտությունը մերժում են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուղղությամբ․ սա ո՞նց հասկանալ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 24TV-ի եթերում խոսելով ՀՀ իշխանության քաղաքականությունից՝ համոզմունք է հայտնել, որ նրանք՝ Փաշինյանի գլխավորությամբ, խուսափում են պատասխանատվությունից և փորձում ժամանակ ձգձգել․ «Իշխանությունը խուսափում է ճակատագրական որոշում կայացնել։ Փաշինյանը, ինչպես 2020 թվականին, հիմա նույնպես տապալել է բանակցային գործընթացը։ Դիվանագիտությունը մերժում են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուղղությամբ, սա ո՞նց հասկանալ։ Դու գտնվում ես աղետալի ճգնաժամի մեջ և մերժում ես բանակցային կարգավորման բոլոր ֆորմատները, չես գնում բանակցությունների։ Սա ինչ-որ նոր վարքագիծ չէ, սա եղել է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը իշխանության գալուց ի վեր»։

Զուրաբյանի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմը դիվանագիտությունը մերժելու հետևանքն էր:

«Դիվանագիտությունը մերժում են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուղղությամբ․ սա ո՞նց հասկանալ»․ Լևոն Զուրաբյան
5558 | 1
Facebook