Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուի գլխավոր նպատակը Իրանին կանգնեցնելն է

23:06, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Նեթանյահուի գլխավոր նպատակը Իրանին կանգնեցնելն է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է իր նոր կառավարության հիմնական նպատակները, որոնցից մեկն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է, հայտնում է The Times of Israel-ը։
     Ըստ հրապարակման՝ ելույթ ունենալով Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանում - խմբ.) Նեթանյահուն իր կառավարության հիմնական նպատակներն է անվանել Իսրայելի միջուկային ծրագրի դադարեցումը, պետական ​​ենթակառուցվածքի զարգացումը, որը կկապի ծայրամասերը երկրի կենտրոնի հետ և կվերականգնի Իսրայելի ներքին անվտանգության վիճակը։

Վարչապետը նաև նշել է, որ իր կառավարությունը պայքարելու է կյանքի թանկացող ծախսերի դեմ և բարելավելու է կրթությունը երկրում։ Նեթանյահուն խոստացել է Իսրայելը դարձնել ուժեղ և բարգավաճ «համաշխարհային տերություն»։

Ավելի վաղ՝ հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, Քնեսեթը ձայների մեծամասնությամբ հաստատել է Նեթանյահուի նոր կառավարության կազմը։ Նեթանյահուն արդեն վեցերորդ անգամ է ղեկավարում Իսրայելի կառավարությունը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է Իսրայելի պատմության մեջ ցանկացած այլ քաղաքական գործիչից ավելի երկար՝ 15 տարի 3 ամիս։

6710 | 0
Facebook