Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուն պաշտոնապես դարձավ Իսրայելի վարչապետ

21:06, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Նեթանյահուն պաշտոնապես դարձավ Իսրայելի վարչապետ

Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) հանդես է եկել «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի օգտին, հաղորդում են ԶԼՄ-ները:

Էլեկտրոնային քվեարկության ժամանակ 120 պատգամավորներից 63-ը հանդես է եկել նոր նախարարների կաբինետին վստահելու օգտին, 54-ը՝ դեմ։

Նեթանյահուն արդեն երդվել է՝ որպես Իսրայելի նոր վարչապետ։ Նեթանյահուի նոր կառավարությունն ունի 31 նախարար և 5 փոխնախարար։ Կառավարական կոալիցիայում, բացի «Լիկուդ» կուսակցությունից, ընդգրկված էին ծայրահեղ ուղղափառ բլոկները «Շաս» և «Միացյալ Թորա հուդայականություն», ինչպես նաև «Կրոնական սիոնիզմ», «Օցմա Յեհուդիտ» (Հրեական ուժ) և «Նոամ» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունները: Այն վերահսկում է Կնեսետի 120 մանդատներից 64-ը։

Սա Նեթանյահուի քաղաքական կարիերայի և Իսրայելի 37-րդ կառավարության վեցերորդ վարչապետությունն է։ Նեթանյահուն նախկինում ղեկավարել է նախարարների կաբինետը 1996-ից 1999 թվականներին և 2009-ից 2021 թվականներին: Նրա երդման պահից Յաիր Լապիդը դադարեցրեց անցումային կառավարության ղեկավարի պաշտոնը և դարձավ ընդդիմություն։

3751 | 0
Facebook