Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քադիրովն ընդունել է Հռոմի պապի ներողությունը

19:48, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Քադիրովն ընդունել է Հռոմի պապի ներողությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն ասել է, որ ընդունում է Հռոմի պապի ներողությունը չեչենների և բուրյաթների մասին վերջինիս խոսքերի համար։
     Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վատիկանից դիվանագիտական ​​ուղիներով դիմում է ստացվել, որում ներողություն խնդրվում չեչենների և բուրյաթների մասին հայտարարությունների համար, Վատիկանի հայտարարությունների հետ կապված միջադեպը հարթվել է, Ռուսաստանը հույս ունի Վատիկանի հետ շարունակական կառուցողական փոխգործակցության վրա: Ուղիղ եթերի ժամանակ Չեչնիայի ղեկավարին հարցրել են՝ ընդունո՞ւմ է ներողությունը։
     «Մենք գոհ ենք, որ նրանք հասկացել են իրենց սխալը և ներողություն են խնդրում: Մենք ընդունում ենք ներողությունը, բայց բոլորին ասում ենք՝ զգույշ եղեք, մի դիպչեք մեր զգացմունքներին, հատկապես՝ չեչեններին»,- պատասխանել է Քադիրովը։

Ավելի վաղ պապը ճիզվիտական ​​«Ամերիկա» ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ամենամեծ դաժանությունը դրսևորվում է ռուսական ավանդույթներից դուրս դաստիարակված զինվորների կողմից՝ որպես օրինակ բերելով բուրյաթներին և չեչեններին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ պապի հայտարարությունը չի օգնում ո՛չ Վատիկանի հեղինակությանը, ո՛չ էլ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

8169 | 1
Facebook