Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Հունաստանին խորհուրդ է տվել «արկածներ չփնտրել»

18:24, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Թուրքիան Հունաստանին խորհուրդ է տվել «արկածներ չփնտրել»

Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում ընդլայնել Հունաստանի տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Մենք զգուշացնում ենք Հունաստանին՝ արկածներ մի՛ փնտրեք։ Հետևանքները կարող են շատ վնասակար լինել հունական կողմի համար»,- ասել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը և՛ Էգեյան, և՛ Միջերկրական ծովերում» և «թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, էլ չեմ խոսում Աթենքում հայտարարված 12 մղոնով»:

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ 1995 թվականին հստակ որոշում է կայացրել, ըստ որի, Անկարան Էգեյան ծովի ավազանում Հունաստանի կողմից սահմանների ընդլայնումը որակում է որպես կազուս բելի՝ պատերազմի առիթ։

5028 | 0
Facebook