Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը». Պեսկով

15:18, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
«Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը». Պեսկով

Մոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ և մտադիր է շարունակել այն կարգավորելու իր աշխատանքը՝ Երևանի ու Բաքվի հետ շփումներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Вести-ն:

«ՌԴ-ը շարունակում է և մտադիր է հետագայում ևս շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մանրամասն քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը:

4708 | 0
Facebook