Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը». Պեսկով

14:54, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը». Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, գրում է Интерфакс-ը: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Դա միայն Հայաստանը չէ, նաև Ադրբեջանն է»։

Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում ու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:

4866 | 1
Facebook