«Երբ մենք մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ գրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է լինի Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, չենք գրել՝ տղամարդկա՞ց, թե՞ կանանց հավաքականը, էնպես որ ձեզ համար մանյովրի մեծ դաշտ ենք թողել»,- ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահին՝ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած տարբերակ ձեռնտու է:
Նշենք, որ նախատեսվում է Երևան քաղաքում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով: