Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել անվտանգությունը, պետք է դիմի միջազգային խաղաղապահներ ներգրավելու առաջարկով». վարչապետ

11:18, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել անվտանգությունը, պետք է դիմի միջազգային խաղաղապահներ ներգրավելու առաջարկով». վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: «Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող դրույթը, թե միջանցքը բաց է երթևեկության համար, սին է ու իրականության հետ ոչ մի կապ չունի: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից և սա նրա՝ միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը: «Ո՞րն է իրադրության՝ ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններին սպասում է ՀՀ և ԼՂ հանրությունը: Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում ու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:

4991 | 2
Facebook