Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել Բաքվին ու Երևանին». Լավրովը՝ «Россия сегодня»-ին

10:36, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
«Տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել Բաքվին ու Երևանին». Լավրովը՝ «Россия сегодня»-ին

Հատված՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Россия сегодня»-ին տված հարցազրույցից.

- Արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

- Ավելի տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին. նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր աջակցությունը ցուցաբերում է այդ գործընթացին։

Աղբյուրը` ՌԴ ԱԳՆ
8646 | 1
Facebook