Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արգավանդի թուրքմենական հին դամբարանը

21:48, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ.
Արգավանդի թուրքմենական հին դամբարանը

Արարատի մարզի Արգավանդ գյուղում կարելի է տեսնել յուրահատուկ մի հուշարձան, որը տարբերվում է հայկական ավանդական ճարտարապետությամբ կառուցված հուշարձաններից։ Ցուցանակից տեղեկանում ենք, որ կառույցն իրենից ներկայացնում է դամբարան և կառուցվել է 1413 թվականին։ Այս դամբարանը պատկանում է Թուրքմեն-Կարակոյունլու պետության դարաշրջանին։
     Հայ վարպետների կողմից կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ-իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Այն տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրությունից իմանում ենք, որ այս «սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին Փիր Հուսեյն ամիրայի հրամանով իր հոր՝ Ամիր Սաադի համար՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն»:
     2001 թվականին հուշարձանը նորոգվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ջանքերով:
     Կարա-Կոյունլուները թյուրքական օղուզական քոչվոր ցեղերի միավորում են և թուրքմենական դինաստիա, որը գոյություն է ունեցել 14-15-րդ դարերում։ Կարա- Կոյունլուները դրոշակի վրա կրել են սև խոյի պատկեր, իսկ Կարա-Կոյունլու կամ Ղարա-Ղոյունլու բառացի թարգմանությամբ նշանակում է «Սև ոչխարավորներ»։
     14-15 -րդ դարերում Հայաստանը մերթընդմերթ ենթարկվել է այս քոչվոր ցեղերի ասպատակություններին:

Արգավանդի թուրքմենական հին դամբարանը
6249 | 1
Facebook