Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է լուծել իր համար մի քանի կարևոր խնդիրներ». ադրբեջանագետ

14:48, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ.
«Արցախի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է լուծել իր համար մի քանի կարևոր խնդիրներ». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Factor tv-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Արցախի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է լուծել իր համար մի քանի կարևոր խնդիրներ․ «Նախ՝ ստանալ հասանելիություն Արցախի հանքերին, որոնք օկուպացված տարածքներում չեն, երկրորդ՝ փորձում է ստուգել միջազգային հանրության և հայկական կողմի դիմադրողականության մակարդակը և արձագանքի ու պոտենցիալ ճնշման չափն իր վրա։ Եվ երրորդ՝ այդտեղից իր համար անում է հետևություններ՝ ավելի երկարաժամկետ շրջափակման, հարձակման, սադրանքների դեպքում ինչպես անել, որպեսզի անվտանգ դարձնել Ադրբեջանը միջազգային հանրության ճնշումից։ Այսինքն՝ փորձարկման տարբերակներ են, թե ինչ անել հետո և մնալ անպատիժ»։

Էլիբեգովայի խոսքով, եթե ադրբեջանցիներին թույլ տան, իբր, բնապահպանական տեսչական այցով հասնել այդ հանքեր, մտնել Արցախի տարածք, դա Ադրբեջանի համար արդեն հաղթանակ կլինի, այդ տարածքների նկատմամբ վերահսկողության առաջին քայլ։

«Փորձարկման տարբերակներ են՝ ինչ անել հետո և մնալ անպատիժ»․ Անժելա Էլիբեգովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին
4688 | 1
Facebook