Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող երեք բուժառու տեղափոխվել է Հայաստան

11:24, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ.
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող երեք բուժառու տեղափոխվել է Հայաստան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»։

3494 | 0
Facebook