Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիայի ԱԳՆ-ն, ի նշան դժգոհության, կանչել է Ռուսաստանի դեսպանին

23:06, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Բուլղարիայի ԱԳՆ-ն, ի նշան դժգոհության, կանչել է Ռուսաստանի դեսպանին

Բուլղարիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։ Այս մասին բուլղարական BNT հեռուստաալիքի եթերում հայտնել են Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչները։

Հաղորդվում է, որ դեմարշի պատճառ է դարձել Ռուսաստանի կողմից հետախուզում հայտարարելը Bellingcat-ում աշխատող բուլղար լրագրող Խրիստո Գրոզևի նկատմամբ:

Միտրոֆանովան ենթադրել է, որ իրեն կանչելու պատճառ կարող է լինել նաև Ռուսաստանի նոր շրջաններում բուլղարերեն սովորելու հարցը։

Դեկտեմբերի 26-ին ՌԴ ՆԳՆ-ն Գրոզևին քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարել։ Միաժամանակ չի հստակեցվել, թե որ հոդվածով է գործը հարուցվել լրագրողի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գրոզևի դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին կեղծիքների համար։

6919 | 0
Facebook