Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ազատագրված տարածքներում ուկրաինացիները բացահայտել են ավելի քան 400 դավաճանի

23:00, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Ազատագրված տարածքներում ուկրաինացիները բացահայտել են ավելի քան 400 դավաճանի

Ռուս զավթիչներից ազատագրված Ուկրաինայի շրջանների բնակչությունն ակտիվորեն միացել է պետական ​​դավաճաններին և ահաբեկչական պետության հետ համագործակցողներին բացահայտելու գործին, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Տեղեկատվական արշավի սկզբից Կիևի, Չեռնիգովի, Խարկովի, Խերսոնի մարզերում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում, ՉԵՍՆՕ շարժման՝ պետական ​​դավաճանների ռեեստրը համալրվել է ավելի քան 1000 մարդով:

Այս մարզերում ակտիվիստները տեղադրել են ավելի քան 100 գովազդային վահանակներ, ինչպես նաև համապատասխան քարոզարշավ են իրականացրել համացանցում։

Պոտենցիալ դավաճանի մասին տեղեկություն ուղարկող անձի մասին տեղեկատվությունը գաղտնի է և ոչ մի տեղ չի հրապարակվում:

4873 | 0
Facebook