Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաց-հայկական անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ

22:12, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Վրաց-հայկական անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ:
     Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ:
     Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են հավուր պատշաճի:
     «Բեռնատարների կուտակումները, հավանաբար, կապված են նախատոնական եռուզեռի հետ. թողունակության հետ կապված որևէ խնդիր չկա»,- հավաստիացրել են ֆինանսների նախարարությունից:

8515 | 0
Facebook