Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ». Փաշինյանը՝ Պուտինին

14:36, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
«Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ». Փաշինյանը՝ Պուտինին

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: «Այս պահին գլխավոր և ամենահրատապ հարցը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է: Հիշեցնեմ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Հիմա ստացվում է՝ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է քննարկել իրավիճակը:

10948 | 1
Facebook