Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար. ՊՆ խոսնակ

13:36, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար. ՊՆ խոսնակ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են:

Պատասխան. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմն ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է:

5395 | 1
Facebook