Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի խնդիր ունենք. ձավարեղեն չկա». վարչակազմի ղեկավար

12:42, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի խնդիր ունենք. ձավարեղեն չկա». վարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջանի գյուղերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ներկայում բավարար բանջարեղեն ու մրգեր ունեն, սակայն շրջկենտրոնում դրանց պակասն արդեն զգացվում է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի արդեն 16 օր փակ լինելու հետևանքով շրջանում տիրող իրավիճակին:
     «Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի և մրգերի խնդիր ունենք: Ձավարեղեն չկա: Սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները: Առկա ապրանքատեսակները շարունակվում են վաճառվել նախկին գներով։ Խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են պահանջները, բայց այսպես տևական շարունակվելու դեպքում իրավիճակը կբարդանա»,- ասել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ասկերանցիները հոժարակամ են ընդունել խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը:

11482 | 0
Facebook