Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր են մշակում». Լավրով

11:30, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
«Պուտինին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր են մշակում». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ի հետ զրույցում ասել է, որ Վաշինգթոնում ինչ-որ մեկը Ռուսաստանի նախագահի՝ ֆիզիկական ոչնչացման ծրագրեր է մշակում։

«Վաշինգթոնը գնաց ամենահեռուն. Փենթագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» փաստացի սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին. խոսքը պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե ​​ինչ-որ մեկի կողմից իրականում նման գաղափարներ կան, ապա պետք է շատ լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա չի նշել տեղեկության աղբյուրը:

8002 | 0
Facebook