Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը. «Հրապարակ»

09:42, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, և հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։

Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ և խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։ Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5735 | 0
Facebook