Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սերբիան հրետանի է տեղակայում Կոսովոյի հետ սահմանին

00:12, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Սերբիան հրետանի է տեղակայում Կոսովոյի հետ սահմանին

Սերբական բանակը 155 մմ-անոց ինքնագնաց հաուբիցներ և ռազմական ոստիկանության կոնտինգենտ է տեղակայել մասամբ ճանաչված Կոսովոյի հետ սահմանին գտնվող Յարինե անցակետից 2 կմ հեռավորության վրա, հայտնում է տեղական N1 հեռուստաալիքը։

Նշվում է, որ Յարինե անցակետի տարածքում նկատվել է վեց հեռահար զինատեսակ, ինչպես նաև մի շարք ռազմական ոստիկաններ։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատար Ստյուարտ Մյունշին խնդրել էր ՆԱՏՕ-ին պաշտպանել սերբ բնակչությանը Կոսովոյում և Մետոհիայում։

4815 | 0
Facebook