Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ի գլխավոր մրցակիցը, ըստ Counterpoint Research-ի

21:48, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
Apple-ի գլխավոր մրցակիցը, ըստ Counterpoint Research-ի

Հարավկորեական Samsung ընկերությունը 2022 թվականին պահպանել է սմարթֆոնների վաճառքի իր մասնաբաժինը և ամերիկյան Apple-ի գլխավոր մրցակցի կարգավիճակը, սակայն առաջատարությունը դեռ պատկանում է iPhone արտադրողին։ Այս մասին ասվում է Counterpoint Research-ի նոր զեկույցում։

Փորձագետների կարծիքով՝ 2022 թվականին Apple-ը պահպանել է առաջատարի իր դիրքը սմարթֆոնների եկամուտների գծով։ Ամերիկյան կորպորացիան նույնիսկ ավելացրել է իր մասնաբաժինը, մինչդեռ Samsung-ին հաջողվել է պահպանել ստատուս քվոն՝ ի տարբերություն այլ վաճառողների։

Counterpoint Research-ը ցույց է տվել, որ Apple-ն իր մասնաբաժինը 37,1%-ից ավելացրել է մինչև 42%-ի, չնայած այն հանգամանքին, որ շարժական սարքերի ընդհանուր վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով: Samsung-ն իր հերթին 2021 թվականի երրորդ եռամսյակում ունեցել է 18,5% մասնաբաժին, իսկ այս տարի՝ 18,3%։

Ըստ հետազոտողների՝ ընդհանուր վաճառքի մեջ 5G-ով աշխատող հեռախոսները կազմել են եռամսյակի առաքումների մինչև 46%-ը, ինչը նոր ռեկորդ է։

5034 | 0
Facebook