Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում գրանցվել է «ուղեղ ուտող» մակաբույծով վարակման առաջին դեպքը

21:30, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
Հարավային Կորեայում գրանցվել է «ուղեղ ուտող» մակաբույծով վարակման առաջին դեպքը

Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը (KDCA) հայտնաբերել է Հարավային Կորեայում մարդու ուղեղ ներթափանցած Negleria Fowler տեսակի ամեոբայով վարակվելու առաջին դեպքը: Նշվում է, որ վարակը հաստատվել է ուղեղի մենինգիտով մահացած հիվանդի մոտ, ով վերջերս է վերադարձել արտերկրից։
     Գործակալության տվյալներով՝ հիվանդը վերջին չորս ամիսն անցկացրել է Թաիլանդում, դեկտեմբերի 10-ին վերադարձել է Հարավային Կորեա, իսկ դեկտեմբերի 21-ին մահացել է. ախտանիշները՝ գլխացավեր, ջերմություն, փսխում, խոսքի դիսֆունկցիա և այլն։

Առողջապահական մարմինների կողմից հետագա փորձարկումներից հետո տղամարդու վարակվածությունը հաստատվել է, և սա այս ամեոբայով վարակվելու առաջին պաշտոնական դեպքն է Հարավային Կորեայում: KDCA-ն մտադիր է հետաքննություն անցկացնել՝ պարզելու հիվանդի վարակման ճշգրիտ ուղին: Պարզվել է, որ աղտոտված ջրի հետ շփումը վարակ ստանալու հիմնական միջոցն է, որը մտնում է օրգանիզմ քթով և տեղափոխվում մարդու ուղեղ։

Նշվում է, որ ամեոբան ունակ է առաջացնել առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ՝ գլխուղեղի մահացու վարակ, որի ախտանշանները զարգանում են չափազանց արագ, ուստի հիվանդության վաղ հայտնաբերումը շատ կարևոր է։

8883 | 0
Facebook