Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ Պեսկովի, Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը կարող են խոսել կուլիսների ետևում

20:24, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
Ըստ Պեսկովի, Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը կարող են խոսել կուլիսների ետևում

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չունենք, բայց կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։

4575 | 0
Facebook