Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարդիկ սկսել են հեռանալ Կիևից. Օլեգ Սոսկին

20:36, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
Մարդիկ սկսել են հեռանալ Կիևից. Օլեգ Սոսկին

Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական, տնտեսագետ Օլեգ Սոսկինը Youtube-ի իր ալիքում հայտնել է, որ բնակիչները զանգվածաբար սկսել են հեռանալ Կիևից։ Նրա խոսքով, վարձավճարն ընկել է և այլեւս պահանջարկ չունի։ Սոսկինի խոսքով, առաջինը հեռացել են միգրանտները՝ շուրջ 400 հազար մարդ։

«Կիևը Կլիչկոյի և մյուս բոլոր Զելենսկիների, Երմակների, Շմիգալների շնորհիվ աստիճանաբար վերածվում է ուրվական քաղաքի»,- ասել է Սոսկինը։

Նա նաև հորդորել է ուկրաինացիներին չտեղավորվել խոշոր բնակավայրերում, որտեղ էլեկտրականության, ջրի և ջերմության հետ կապված խնդիրներ կան։

Բացի այդ, ըստ նրա, վերամշակումն այժմ անկում է ապրում, դրա պատճառով տնտեսությունն ընկնում է, իսկ բանկերը հազիվ են դիմանում. «արդյունքը՝ արժեզրկում, գնաճ»:

6596 | 0
Facebook