Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարօրինակ հանգամանքներում մահացել է ևս մեկ ռուս միլիարդատեր

18:30, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
Տարօրինակ հանգամանքներում մահացել է ևս մեկ ռուս միլիարդատեր

Հնդկաստանում մահացել է Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի օրենսդիր ժողովի ագրարային քաղաքականության, բնության կառավարման և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Անտովը։ Այս մասին ասված է Օրենսդիր ժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Անտովը դեկտեմբերի 22-ին դարձել էր 65 տարեկան։ Մահվան պատճառը հայտարարության մեջ չի նշվում։ Նա մահացել է «ողբերգական հանգամանքների հետևանքով», - գրել է Օրենսդիր ժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Կարտուխինը Telegram-ի իր ալիքում։ Ինչպես հայտնում է NDTV-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Հնդկաստանի Օդիշա նահանգի Ռայագադա թաղամասի հյուրանոցներից մեկում։ Մահվան հանգամանքները վկայում են ինքնասպանության մասին, հեռուստաալիքին ասել է ոստիկանության բարձրաստիճան սպա, որի անունը չի նշվում։

Դեկտեմբերի 22-ին նույն հյուրանոցում մահացած են գտել նաև «Վլադիմիր Բիդենովին»՝ նույն ռուսաստանցի զբոսաշրջային խմբի չորս անդամներից մեկին, որի կազմում էր «Պավել Անտոմը», ըստ հեռուստաալիքի։ Անտոմը «ընկճված էր» ընկերոջ մահից հետո, NDTV-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Նա հայտարարելէ, որ իրավապահները մահվան հետաքննության մեջ չեն բացառում ոչ մի վարկած, այդ թվում՝ պատշգամբից պատահաբար ընկնելը։ Ովքե՞ր են եղել զբոսաշրջային խմբի ևս երկու անդամները, աղբյուրը չի հայտնել։ Ռուսներին խնդրել են տեղում մնալ և համագործակցել հետաքննության հետ։

8783 | 0
Facebook