Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Փողոցում 100-200 դրամ խնայելով՝ գնում ես առնվազն վտանգավոր միս»․ ՍԱՏՄ ղեկավար

12:48, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
«Փողոցում 100-200 դրամ խնայելով՝ գնում ես առնվազն վտանգավոր միս»․ ՍԱՏՄ ղեկավար

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, մենք ամեն ինչ անելու ենք, որ շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղիք»,- այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վատ միս վաճառողները և այսպես կոչված դալալները փորձում են ամեն ինչ անել, որ շրջանցեն դա. «Մենք, հատկապես այս ժամանակահատվածում, առավել ակտիվ ենք բախվում փողոցներում վաճառվող մսի խնդրին։ Փողոցային վաճառքի հետ կապված մենք որևէ գործառույթ չունենք, այսինքն՝ հնարավորություն չունենք այդ մարդկանց տուգանելու. փողոցային առևտուրը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է, բայց, աշխատելով ՏԻՄ-երի հետ, փորձում ենք խնդիրներին լուծում տալ։ Ամեն դեպքում այս խնդիրը չի լուծվի, քանի դեռ ունենք փողոցից գնող քաղաքացիներ»։

ՍԱՏՄ ղեկավարի համոզմամբ՝ «փողոցում 100-200 դրամ խնայելով՝ դու գնում ես առնվազն վտանգավոր միս»։

11332 | 1
Facebook