Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պետք չէ մտածել, թե Ալիևը չի հասնելու մինչև Երևան»․ Վարդան Ոսկանյան

13:30, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
«Պետք չէ մտածել, թե Ալիևը չի հասնելու մինչև Երևան»․ Վարդան Ոսկանյան

«Սա մեզ համար ամոթալի վիճակ է. ամոթ է, որ Հայաստանում ապրող 3 միլիոն հայը հանդուրժում է, որ իր արյունակից 120 հազար հայ պատանդ մնա թշնամական Ադրբեջանին»,- 168 TV-ի եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու խնդրին:

«Պետք չէ մտածել, թե Բաքվի բռնապետը չի հասնելու ընդհուպ մինչև Երևան։ Ուստի՝ մտայնությունը, թե՝ հանձնենք Ակնան, Քաշաթաղը, որ 20 եվրոյանոց տոմսով գնանք Իտալիա՝ սուրճ խմենք, տալիս է իր դառը պտուղը։ Այս տարածաշրջանում պատերազմներն անխուսափելի են, իսկ այն, ինչն անխուսափելի է, դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ՝ պատրաստվել, մինչդեռ այսօրվա իշխանությունը գործում է միայն հասարակության համար հաճելի բաների մասին խոսելով. պատմում է խաղաղության մասին, թեև իրականությունն այլ է։ Հայաստանի և Արցախի միջև անխափան և անվտանգ կապը կարող է ապահովվել միայն մեկ դեպքում․ եթե վերաազատագրվի Քաշաթաղի շրջանն ու Քարվաճառը»,- ավելացրել է Ոսկանյանը:

«Պետք չէ մտածել, թե Ալիևը չի հասնելու մինչև Երևան»․ Վարդան Ոսկանյան
5919 | 1
Facebook