Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայտնի անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը». Ստեփան Դանիելյան

11:06, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
«Հայտնի անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզ բացատրեմ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել թե որն է հայտնի անձի նպատակը։ Ռուսները սուրբ չեն, ոչ էլ մեր պրոբլեմներով են տառապում, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին, որ ժամանակ շահեն, մինչև Ուկրաինայում տեսնեն՝ ինչ է լինելու, որ հարմար պահին ռևանշ վերցնեն Թուրքիայից, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան կարմիր գծեր են հատել, մտել են ռուսների ու իրանցիների տունը, սպառնում են իրենց ամբողջականությանը։

Հետևապես, ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանին է լինելու։

Հիմա գամ հայտնի անձին, իսկ նա ինչ է ուզում։ Այդ անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը (արդեն անկախ իր ցանկությունից)։

Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է, բայց նպատակն արդեն ակնհայտ է ու չի էլ թաքցնում դա։
     Սա է հիմա կատարվում»։

5249 | 2
Facebook